Բարի գալուստ ՄաԳյուլԲաՆ աշխարհ
Սիրելի բարեկամներ. Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ընձեռնվեց ներկայացնելու Ձեզ` մեր նոր կայքը: Այստեղ դուք կկարդաք նոր հետաքրքիր պատմվածքներ, կտեսնեք նկարներ և լուսանկարներ, կդիտեք մուլտֆիլմեր: Կծանոթանաք հեղինակի գեղանկարչությանը, ինչպես նաև ՄաԳյուլԲան նոր խաղի հետ, կլսեք երաժշտություն և մեր հերոսների հետ միասին զարմանահրաշ ճանապարհորդությունների մասնակիցը կդառնաք:
Մեր նախագիծը նվիրվում է աշխարհի բոլոր երեխաներին, անկախ նրանց բնակվելու վայրից և յուրաքանչյուրին` ով կցանկանա ծանոթանալ մեր հերոսների` ՄաԳյուլԲաՆ-ների հետ, նրանց հետ անցնելով գրավիչ արկածների ողջ ուղին՝ մինչև վերջ:
Եղեք բարի և կենսուրախ, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Հիվանդությունները կնահանջեն, պատերազմները կդադարեն մեր մոլորակի վրա , եթե մենք ապրենք արժանավայել, հավատանք, սիրենք և օգնենք միմյանց:
Մի փոքր պատմություն ՄաԳյուլԲաՆ-ի ստեղծման մասին: Ամեն ինչ սկսվեց դեռ 20 տարի առաջ, երբ հեղինակի երեխաները փոքր էին: Քնելուց
առաջ, նա հեքիաթներ էր պատմում նրանց: Պատմելով իր իմացած բոլոր հեքիաթները, սկսեց նոր պատմություններ և հեքիաթներ հորինել: Եվ այսպես նոր հերոսներ հայտնվեցին: Նոր հերոսները երեխաներ էին` իրենց գաղտնիքներով, հետաքրքրություններով և արկածներով: Յուրաքանչյուր պատմվածք ուղեկցվում էր նկարներով, պատկերներով, ինչպես նաև հանելուկներով, գաղտնիքներով և առեղծվածներով: Որպեսզի երեխաները ստանաին այդ ամենի պատասխանները, նրանք պետք է համբերատար սպասեին հաջորդ պատմվածքներին:
2009 թվականին հեղինակի կյանքում տեղի ունեցան կարևոր իրադարձություններ, որոնք էլ պատճառ հանդիսացան 20 տարի անց կրկին վերադառնալու իր պատմվածքներին, նկարներին, պատկերներին և լուսանկարներին:

ՄաԳյուլԲաՆ: Ապրում էին աշխարհում բարի երեխաներ` աղջիկներ և տղաներ. Մարգարիտան, Գյուլդարան, Բագրատը և Նյունյուն: Նրանք տարբեր ընտանիքներից էին և ունեին տարբեր ճակատագրեր: Շատ էին սիրում իրենց ծնողներին, հարազատներին և աշխարհի բոլոր մարդկանց: Մեծանալով, նրանց մոտ մեծ ցանկություն առաջացավ օգնելու դժվար իրավիճակների, փորձանքի մեջ հայտնված մարդկանց` հատկապես երեխաներին, ինչպես նաև կենդանիներին: Ամենակարևորը, նրանց միավորում էր աշխարհով մեկ շրջագայելու երազանքը: Նրանք իրենց անվանում էին ՄաԳյուլԲան-ներ:
Ապրում էին նրանք մի փոքրիկ քաղաքի` նույն բակում, բոլորն էլ մի տարիքի էին, բայց տարբեր բնավորություններ ունեին: Չորս տարի է ինչ ընկերներ էին և բարի գործեր անելու ցանկությունը և ձգտումը օրեցօր ավելի էր մեծանում:
|







