9 միլիոն կենդանի օրգանիզմներից 90%-ը անհայտ են
Այժմ Երկիր մոլորակի վրա բնակվում են մոտ 8.7 միլիոն կենդանի օրգանիզմներ:
Գիտնականները պարզել են, որ մենք ծանոթ չենք 86 տոկոս ցամաքային և 91 տոկոս օվկիանոսում ապրող օրգանիզմներին: Որպեսզի այս հաշվարկներն արվեին, և ներկայացվեր կենդանի օրգանիզմների քանակը, Մանոայի Հավայան համալսարանի մասնագետ Քամիլո Մորան և Հալիֆաքսի համալսարանից նրա կանադացի գործընկերները մշակել են հատուկ մեթոդ:
Սակայն այս հաշվարկները չեն վերաբերում բակտերիաներին: Հաշվարկվել են միայն այն օրգանիզմներիը, որոնց բջիջներն ունեն կորիզ: Նրանք նշում են, որ այս թիվը նույնպես տեսական է, սակայն ավելի ճշգրիտ է, քան նախկինում արված կանխատեսումները` 3-100 միլիոն օրգանիզմ:
VIPcatalog.am
|







