Նոր մոլորակ, որը պիտանի կլինի կյանքի համար(տեսանյութ)
Աստղագետները հայտնաբերել են շուրջ 50 մոլորակ արեգակնային համակարգից դուրս: Ենթադրվում է, որ դրանցից մեկը գտնվում է կյանքի համար պիտանելի գոտում:
Ամերիկյան Մորան քաղաքում ընթացող գիտաժողովի մասնակիցները սրա մասին հայտարարել են դեռ երեկ: Ըստ գիտնականների` այդ մոլորակի մթնոլորտը շատ նման է ռուսական բաղնիքի` տաք գոլորշու առկայությամբ: Այդ մոլորակը երկրագնդից ծանր է մոտ 3,6 անգամ, իսկ ջերմաստիճանը մակերևույթի վրա տատանվում է 26,5–ից մինչև 44 աստիճան, չափազանց մեծ խոնավության պայմաններում։
Գերմանիայի Մաքս Պլանկի անվան ինստիտուտի գիտաշխատողը շեշտել է, որ այդ մոլորակի վրա պետք է լինեն կենդանի օրգանիզմներ, սակայն մարդուց շատ ավելի փոքր, քանի որ մոլորակի ձգողականության ուժը 1,4 անգամ ավելի ուժեղ է քան երկրագնդի վրա։ Այն պտտվում «իր» արեգակի շուրջը, որը գտնվում է երկրագնդից 35 լուսնային տարվա հեռավորության վրա։ Այնտեղ մեկ տարին տևում է ընդամենը 60 օր։ Պատճառն այն է, որ մոլորակի ուղեծիրը շատ մոտ է արեգակին, որի ջերմաստիճանը մեր արեգակնային համակարգի արեգակից սառն է 1200 աստիճանով։
VIPcatalog.am
|







