«Չեխիայի տաղանդը»-ի հայ աղջնակը (տեսանյութ)
«Չեխիայի տաղանդը» անվանումը կրող հեռուստաշոուի ժամանակ ազգությամբ հայ 9-ամյա Դիանա Կալաշովան հուզել է ժյուրիին` Սելին Դիոնի «The power of love» երգի կատարմամբ:
Հիասքանչ կատարումից հետո ժյուրիի անդամները սկսել են հետաքրքրվել, թե որտեղից է այդ տաղանդավոր փոքրիկը: Ծնողների հետ Չեխիա արտագաղթած Դիանան պատասխանել է.
«Ես Հայաստանից եմ»:
Ժյուրիի անդամներից մեկը փոքրիկի ձայնի յուրօրինակությունը նմանեցրել է Շերի ձայնին` նշելով, որ բազմաթիվ տաղանդավոր հայերի գիտի ողջ աշխարհում:
VIPcatalog.am
|







