Աշխարհի ամենաթանկ մեքենան (տեսանյութ)
Այս մեքենան էլ դարձավ Գինեսի գրքի հերոս: Lamborghini aventador lp 700-4 մեքենան դարձավ աշխարհի ամենաթանկ մոդելը:
Ռոբերտ Գյուլենի կողմից ստեղծված մեքենայում օգտագործվել է կարբոն, ոսկի և թանկարժեք քարեր: Նաև ադամանդներով են զարդարված նստատեղերը, ղեկը և հետևի լույսերը: Մեքենայի վերջնական գինը կսահմանվի Նյու Յորքում այս տարվա դեկտեմբերին կայանալիք աճուրդի ժամանակ: Սակայն ըստ մասնագետների, այն 8 անգամ ավելի թանկ կլինի, քան Lamborghini 350 հազար դոլար արժողությամբ aventador lp 700-4-ի սովորական մոդելը:
VIPcatalog.am
|







