Կինն ու կատվիկը
Կատվիկը նստել էր տխուր ու նայում էր ճանապարհին՝ այնտեղ հարազատ հոգի զտնելու հույսով:
Կինը քայլում էր ու չափազանց մտազբաղ էր։։
- Բարև, - թույլ մլավեց կատվիկը…
Կինը քայլում էր ու չքշեց կատվիկին իրենից։ Կատվիկն ուրախացավ, ավելի ինքնավստահ մոտեցավ կնոջն ու սկսեց նրան համաչափ քայլել՝ ամեն կերպ հուսալով ուշադրության արժանանալ…
- Փիսո՛, դու գիտե˚ս որ ես կատուներին ատում եմ , - կատվիկի քսմսվելուց
խուսափելով՝ առաջ քայլեց կինը
- Ես եկել եմ քեզ հետ հաշտվելու, դու այն ժամանակ սխալ ես հասկացել ամեն
ինչ,- կարկամելով մլավեց կատվիկը,- ես ուզում էի նրան փրկել, հավատա՛ ինձ
- Ինչու ՞ ես այդ մասին հիմա ասում, փիսո՛, իմ կյանքից կորել է 12 տարի, - շարունակեց քայլել կինը
- Դու այն ժամանակ չէիր ընդունում ինձ, բայց այսօր պիտի լսես,- հաստատակամ մլավեց կատվիկը..
Քայլում էին կինն ու կատվիկը ու ամեն մեկն իր մտքերի հետ էր…
- Փիսո՛, ի ՞նչ անեմ, ասա՛, ես կորցնում եմ առողջ դատելու կարողությունս,- մտածում էր կինը, ու թվում էր, որ նա դեռ չի ներել կատվիկին…
- Ամեն ինչ առջևում է, սպասի՛ր,- գրեթե ընկնելով ոտքի տակ՝ մլավեց կատվիկը
- Փիսո՛, քեզ ո ՞վ ուղարկեց ինձ մոտ,- հանկարծ առկայծեց կնոջ միտքը։։
- Քո հոգու կանչը,- կանաչ աչքերը փայլեցրեց կատվիկը….
Քայլում էին կինն ու կատվիկը ու ամեն մեկն իր մտքերի հետ էր…
- Ինչի ՞ց ես վախենում,- անվստահ մլավեց կատվիկը…
- Ուզում եմ արտասվել,- արցունքախառն աչքերը թաքցրեց կինը,- ես գտել եմ իմ կորցրած հավատը, փիսո՛, ես պիտի փայփայեմ այն, պիտի ամուր պահեմ այն, իմ արցունքները երջանկությունից են…
- Եթե ուզում ես, լացի՛ր,- առաջ անցավ կատվիկը
- Փիսո, ուզում եմ քեզ համբուրել,- դանդաղեցրեց քայլքը կինը…
- Ես այսօր սպասում էի քեզ, թույլ տուր քո ընկերը լինել,- շրջվեց ու ընդառաջ եկավ կատվիկը,
Քայլում էին կինն ու կատվիկը ու ամեն մեկն իր մտքերի հետ էր…
- Փիսո՛, վաղը ես քեզ պանիր կբերեմ, իմ սիրած պանրից,- բարձրաձայնեց կինը։
- Եթե վաղը չգամ, չտխրես, ես մի ուրիշ օր էլի կգամ քեզ ընկերանալու, - իր լեզվով մլավեց կատուն, որ հանկարծ հիշել էր իր ցանկությամբ երբ և ուր լինելու կատուների կանոնը։
Ուշ էր, կինը վերադարձավ տուն, իսկ կատուն երջանիկ տարիներ հետո կնոջ հետ հաշտվելու մտքից, գնաց մյուս կատուների հետ կատվություն անելու….
Last Updated (Wednesday, 15 February 2012 20:07)
|







